ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ռուսական կործանիչների կողմից ուկրաինական «Բուկ» ԶՀՀ-ի ոչնչացման կադրերը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սու-30ՍՄ եւ Սու-35 կործանիչների մարտական թռիչքների կադրերը, որոնք ոչնչացրել են Ուկրաինայի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը, հաղորդում է «Интерфакс»-ը։
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կործանիչ ավիացիայի անձնակազմերը թռիչքային առաջադրանքներ կատարելիս հայտնաբերել եւ խոցել են ռադիոլոկացիոն կայանը եւ «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համալիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ օդաչուները «օդ-մակերեւույթ» դասի հրթիռներ են արձակել՝ ոչնչացնելով հայտնաբերված թիրախները։
Ավելի վաղ հաղորդվել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական ավիացիան եւ հրթիռային ուժերը հարված են հասցրել ուկրաինական եւս 85 ռազմական օբյեկտների ուղղությամբ։