Պուտինն Ալի7ի հետ քննարկել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների արդյունքները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որի ընթացքում քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած բանակցությունների արդյունքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Կրեմլի տարածած հաղորդագրությանը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաեւ ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման եւ երկրների միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները։
«Պուտինի եւ Ալիեւի զրույցում ընդգծվել է ԼՂ հարցով եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք կատարման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։