«Սբերբանկ»-ը պատժամիջոցների պատճառով դադարեցրել է արտարժույթով միջոցների ընդունումն ու փոխանցումը
«Սբերբանկը» պատժամիջոցների պատճառով ապրիլի 7-ից դադարեցրել է արտարժույթով միջոցների ընդունումն ու փոխանցումը, ասվում է վարկային կազմակերպության կայքում տեղադրված նյութերում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Օտարերկրյա բանկերում թղթակցային հաշիվներով արտարժույթի գործարքների նկատմամբ պատժամիջոցների սահմանափակումների ուժի մեջ մտնելու պատճառով 2022 թվականի ապրիլի 7-ից արտարժույթով փոխանցում կատարել անհնար է»,- նշում է բանկը։ Արգելքը վերաբերում է փոխանցումներին մասնաճյուղերում եւ «Սբերբանկ օնլայն» բջջային հավելվածում:
Արտասահմանյան բանկերից արժութային փոխանցումներ ստանալ եւս անհնար է:
Ապրիլի 6-ից ձեւակերպված փոխանցումներն ամբողջությամբ կվերադարձվեն հաճախորդի հաշվին միջնորդավճարի հետ միասին, հայտնել են «Սբերբանկ»-ից։ «Օտարերկրյա բանկից փոխանցումը գրանցելուց հրաժարվելու դեպքում փոխանցումն ինքնուրույն կվերադառնա: Փոխանցման վերադարձի ժամկետներն այժմ կարող են ավելացվել արտասահմանյան բանկերի կողմից եւ ավելի քան հինգ աշխատանքային օր կազմել»,- նշել են «Սբերբանկ»-ում:
Ընդ որում, նա նշել է, որ ռեզիդենտների համար նախատեսված իր մասնաճյուղերում արտասահմանում ռուբլով դրամական միջոցների փոխանցումները կատարվում են սովորական եղանակով։ Վարկային կազմակերպությունը նաեւ հիշեցրել է ՌԴ քաղաքացիների կողմից ոչ ռեզիդենտներին միջոցներ փոխանցելու դեպքում առկա սահմանափակումների եւ վերջերս ընդունված կանոնակարգերի համաձայն պահանջվող փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության մասին:
«Սբերբանկ»-ը նախորդ պատժամիջոցների շրջանակներում մարտի կեսերից դադարեցրել էր ֆիզիկական անձանց փոխանցումները հինգ արժույթներով՝ ԱՄՆ դոլարով, ֆունտ ստեռլինգով, դանիական եւ շվեդական կրոնով, կանադական դոլարով։ Գրասենյակներում աշխատող ֆիզիկական անձինք կարող են փոխանցումներ ուղարկել Ռուսաստանի եւ արտասահմանյան այլ բանկերին ռուբլով, եվրոյով, իենով, շվեյցարական ֆրանկով, նորվեգական կրոնով եւ սինգապուրյան դոլարով: «Սբերբանկ Օնլայն»-ի միջոցով արտասահման փոխանցումները հասանելի էին միայն եվրոյով, Ռուսաստանի ներսում՝ ռուբլով՝ առանց սահմանափակումների:
Ապրիլի 6-ին ԱՄՆ-ն արգելափակող պատժամիջոցներ է սահմանել «Սբերբանկ»-ի նկատմամբ։ Համանման սահմանափակումներ են ընդունել մի շարք այլ երկրներ։ Մինչ այդ՝ 2022 թվականի փետրվարին, Միացյալ Նահանգները «Սբերբանկ»-ի նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանել թղթակցային եւ վճարային հաշիվների մասով (correspondent and payable-through account sanctions)-------------------------: