Մորգենշտերնը փաստաղթղթեր է ներկայացրել Իսրայելի քաղաքացիություն ստանալու համար
Ռուս ռեփեր Մորգենշտերը որոշել է Իսրայելի քաղաքացի դառնալ, հայտնում է տելեգրամյան «Можем объяснить» ալիքը՝ վկայակոչելով արտիստի շրջապատին։
Դեռ Մոսկվայում Մորգենշտերնը մասնակցում էր հրեական երիտասարդական համայնքի միջոցառումներին։ Երկրպագուների տարակուսանքին ի պատասխան Ալիշերը պարզաբանել է, որ մոր կողմից հրեական արմատներ ունի։
Telegram-յան «Голос Израиля» ալիքը հայտնում է, որ Մորգենշտերն արդեն ստացել է ցանկալի փաստաթուղթը։
Երաժիշտը Ռուսաստանի մայրաքաղաքը լքել է դեռ փետրվարի սկզբին։ Նա նախ կանգ էր առել Արաբական Միացյալ Էմիրություններում, ապա՝ տեղափոխվել Իսրայել։ Նախօրեին լուրեր են տարածվել, որ նա բաժանվել է կնոջից՝ Դիլարայից։