Ռուսաստանը կարտաքսի 45 լեհ դիվանագետի
Ապրիլի 8-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Լեհաստանի դեսպան Կ.Կրաեւսկին, որին խիստ բողոք է արտահայտվել՝ այս տարվա մարտի 23-ի չհիմնավորված հայտարարության կապակցությամբ։ Լեհաստանի Հանրապետությունում ռուսական արտասահմանյան առաքելությունների 45 աշխատակից «persona non grata» է ճանաչվել։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
«Դեսպանին ասվել է, որ նման քայլը մենք դիտարկում ենք որպես երկկողմ հարաբերությունները վերջնականապես խարխլելու Վարշավայի գիտակցված ցանկության հաստատում։ Սրա համար ամբողջությամբ պատասխանատու է լեհական կողմը։
Ռուս դիվանագետներին արտաքսելու Լեհաստանի ոչ բարեկամական գործողություններին ի պատասխան՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա Լեհաստանի Հանրապետության դեսպանության եւ Իրկուտսկում, Կալինինգրադում եւ Սանկտ Պետերբուրգում Լեհաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունների 45 աշխատակիցներ հայտարարվել են «persona non grata»։ Նրանք պետք է լքեն Ռուսաստանի Դաշնության տարածքը մինչեւ ապրիլի 13-ի օրվա ավարտը։ Համապատասխան գրությունը փոխանցվել է Ռուսաստանում Լեհաստանի դեսպանին»,- ասվում է հաղորդագրության մեջ։