Սառա Ջեսիկա Փարքերը վարակվել է կորոնավիրուսով
Հոլիվուդյան դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերի կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է․ ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել նրա ամուսնու՝ Մեթյու Բրոդերիկի մոտ։ Այդ պատճառով չեղարկվել է «Plaza Suite» ներկայացման ցուցադրությունը, որում գլխավոր դերերը կատարում էին ամուսինները, հայտնում է Daily Mail-ը։
Ի սկզբանե ենթադրվում էր, որ Փարքերի հետ ներկայացման մեջ կխաղա Բրոդերիկի դուբյլորը՝ Մայքլ Մաքգրատը, սակայն դերասանուհու թեստի դրական արդյունքի մասին լուրից հետո ներկայացման պրոդյուսերները որոշում են կայացրել չեղարկել այն։
«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղ Սառա Ջեսիկա Փարքերը Մեթյու Բրոդերիկի հետ ամուսնացած է 1997թ․-ից։