ՌԴ-ի դեմ նավթի էմբարգոյի հարցը պաշտոնապես չի քննարկվի ԵՄ առաջիկա նիստին
Եվրամիության ԱԳ նախարարները երկուշաբթի Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպմանը պաշտոնապես չեն քննարկի նավթային էմբարգոն Ռուսաստանի դեմ, ուրբաթ հայտարարել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը, որը մասնակցում է հանդիպման նախապատրասմանը, փոխանցում է Reuters-ը:
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանից նավթի ներկրման արգելքը կքննարկվի, երբ նախարարները հավաքվեն նախապես ծրագրված հանդիպման ժամանակ: Այս հայտարարությամբ Բորելը հանդես է եկել այն բանից հետո, երբ այս շաբաթ ավելի վաղ կառույցն ածխի ներկրման արգելք է սահմանել՝ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի շրջանակում:
«Այդ հարցը սեղանին չի դրվի երկուշաբթի»,- ասել է դիվանագետը: