Ճապոնիան և Ֆիլիպինները համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ուկրաինայի շուրջ լարվածության ֆոնին
Ճապոնիան եւ Ֆիլիպինները համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ուկրաինայի շուրջ լարվածության ֆոնին, հաղորդում է Reuters-ը։
Ասիական երկու երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հանդիպումը Տոկիոյում առաջինն էր 2+2 ձեւաչափով ԱՄՆ երկու առանցքային դաշնակիցների միջև։
Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայասիի խոսքով՝ հանդիպումից հետո երկու երկրները կքննարկեն համագործակցության ընդլայնման եւ մատակարարումների փոխանակման հնարավորությունը։
Տոկիոն եւ Մանիլան մարտնչում են Չինաստանի դեմ Արեւելաչինական եւ Հարավչինական ծովերում նրա վարքագծի հետ կապված, մինչդեռ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում եւ Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները նույնպես փոխադարձ մտահոգություն են առաջացնում:
Ճապոնիան եւ Ֆիլիպինները 2015թ․ հունվարին ստորագրել են պաշտպանական կապերի ամրապնդման մասին համաձայնագիր եւ դրանից հետո անցկացրել շուրջ 20 համատեղ ռազմածովային զորավարժություն: Նրանք նաեւ համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացրել 2021թ․։
Ճապոնիան նաեւ նվիրաբերել է պաշտպանական եւ տեխնոլոգիական սարքավորումներ, որոնք կարող են օգնել Ֆիլիպիններին ուժեղացնել պարեկությունը Հարավչինական ծովում, որտեղ նա տարածքային վեճեր ունի Չինաստանի հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին, Ֆիլիպինների արտաքին գործերի նախարար Թեոդորո Լոքսին-կրտսերը եւ Ֆիլիպինների պաշտպանության նախարար Դելֆին Լորենզանան։