Պենտագոնը՝ ՉԹՕ-ների հետ կոնտակտների մասին․ ռադիացիոն այրվածքներ եւ հղիության անբացատրելի դեպքեր
Համաձայն զեկույցի, որը Պենտագոնը ստիպված է եղել հրապարակել տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն, ՉԹՕ-ների հայտնաբերումը պատճառ է դարձել, որ ամերիկացիները տառապեն ռադիացիոն այրվածքներից, ուղեղի եւ նյարդային համակարգի վնասվելուց եւ նույնիսկ անբացատրելի հղիությունից: Այս բոլոր փաստերն արձանագրվել են 1500-ից ավելի էջ ունեցող գաղտնի նյութերում, հաղորդում է HighTech+-ը։
Ըստ Sun-ի՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության տրամադրած փաստաթղթերը ներառում են տեղեկատվություն մարդկանց վրա ՉԹՕ-ներիհետ կոնտանտների կենսաբանական հետեւանքների մասին։ Տեքստի որոշ հատվածներ կտրվել են գաղտնիության նկատառումներից ելնելով, գրում է Life Science-ը։
Մասնավորապես, 2010թ․ մարտի փաստաթղթերից մեկում նկարագրված են այն վնասները, որոնք կրել են օդատիեզերական օբյեկտներին հետեւած մարդիկ։ Ընդհանուր առմամբ, թվարկվել է 42 դեպք, որոնք արձանագրել են բուժաշխատողները, եւ 300 «չհրապարակված» դեպք, երբ մարդիկ վնասվածք են ստացել չպարզված տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ ՉԹՕ-ների հետ կոնտակտի արդյունքում։ Որոշ այրվածքներ նման են եղել էլեկտրամագնիսական ճառագայթման։
Զեկույցում ներառված է նաեւ 1873-1994թթ․ ՉԹՕ-ների հայտնաբերման կենսաբանական հետեւանքների ցանկը, որը կազմվել է MUFON քաղաքացիական ոչ առեւտրային կազմակերպության կողմից: Դրանց թվում են «անբացատրելի հղիությունը», «առեւանգումները», կաթվածահարությունը, տելեպատիկ հաղորդակցության փորձը, տելեպորտացիան եւ լեւիտացիան։
Որպես եզրահանգում նշվում է, որ կան բավարար ապացույցներ, որոնք հաստատում են այն վարկածը, որ կան որոշ առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք դուրս են Միացյալ Նահանգների ըմբռնումից: