Երիտասարդին թմրամիջոցն իրացրել էր 32-ամյա մի կին. Վճարել էր 5 հազար դրամ
Ապրիլի 5-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները թմրանյութի անօրինական շրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։ Ժամը 9.30-ի սահմաններում քրեական հետախույզները բաժին բերման ենթարկեցին Բագրատաշենում բնակվող 29-ամյա մի երիտասարդի։
Ոստիկանությունից հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված:
Ավելի ուշ պարզվեց, որ թմրանյութը նրան 5000 դրամով իրացրել էր Բերդավան գյուղի 32-ամյա մի բնակչուհի։
Ժամեր անց թմրանյութն իրացնողը նույնպես բերման ենթարկվեց բաժին:
Հարուցվել է քրեական գործ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։