Ժաննա Ֆրիսկեի քույրն առաջին անգամ մայր է դարձել
Ժաննա Ֆրիսկեի քույրը՝ Նատալյան, լույս աշխարհ է բերել դստերը։ Այդ մասին նա հայտնել է իր ինստագրամայն էջում։
«Ես երջանիկ եմ։ Հիմա ես մայր եմ։ Ծնունդդ շնորհավոր, իմ փոքրիկ։ Բարի գալուստ այս աշխարհ։ Մայրիկը քեզ շատ էր սպասում։ Դու իմ իմաստն ես, իմ կյանքը, իմ օդը»,- դստերy դիմել է նա։ Փոքրիկի հասակը 58 սանտիմետր է, քաշը՝ 4 կիլոգրամ 470 գրամ։
Նախօրերին՝ ապրիլի 7-ին, ծննդյան օրն էր նշում Նատալյայի զարմիկը՝ Պլատոնը։ Տղան, որը մոր՝ Ժաննա Ֆրիսկեի մահվանից հետո ապրում է հոր՝ հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւի հետ, ինը տարեկան է դարձել։