Ղալումյանների ռեստորանը վերաբացվել է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ղալումյանների ռեստորանը վերաբացվել է Հավանաբար քչերը գիտեն, որ իշխանական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանն Իջեւանում` հեղափոխությունից հետո, ռեստորան է կառուցել: Այն կոչվում է «Ոսկե ձկնիկ»:
Իջեւանում գտնվող երկհարկանի ռեստորանը, որն ունի նաեւ բացօթյա տաղավարներ, 2020 թվականից չէր գործում` փակ էր, սակայն օրերս տեղեկացանք, որ այն վերաբացվել է: Մենք զանգահարեցինք պատգամավոր Վահե Ղալումյանին, ով հաստատեց լուրը, ապա նշեց, որ ինքը չի հասցնում զբաղվել այդ հարցերով, այլ ընտանիքն է զբաղվում:
«Էս վերջերս, մի քանի օր առաջ, ինչքան գիտեմ, բացել են, ես չեմ զբաղվում, ես Իջեւանում չեմ լինում»,- նշեց պատգամավորը: Ո՞վ է այժմ ռեստորանի հարցերով զբաղվում։ «Ընտանիքի անդամները։ Չգիտեմ էլ՝ մեր ընտանեկան բիզնեսն ա դա, ռեստորանը 2020 թվականին փակվել էր կորոնավիրուսի պատճառով»,- եզրափակեց Վահե Ղալումյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: