Հարցվածների 47.7 %-ը բացասական է գնահատում Փաշինյանի գործեալոճը. «GALLUP International association»
Հարցվածների 57.2 տոկոսը չի կարծում, որ մեր իշխանություները ունակ կլինեն Հայաստանի համար դրական տիրույթում պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, լրագրողնեևրի հետ հանդիպմանը հայտարարեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սոցոլոգիական հարցման արդյունքները։
«ՀՀ ներկա իշխանություններն ունակ կլինե՞ն ՀՀ և Արցախի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ» հարցին քաղաքացիները տվել են հետևյալ պատասխանը.
Միանշանակ ոչ - 40.3 %
Ավելի շուտ ոչ - 16.9 %:
Հարցվածները գնահատել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործելաոճը։
Լիովին դրական -13.8 %
Ավելի շուտ դրական -25 %
Ավելի շուտ բացասական -13.6 %
Ընդհանրապես բացասական 34.1 %