Mitsubishi Motors-ը դադարեցրել է արտադրությունը Ռուսաստանում գտնվող գործարանում
Ճապոնական Mitsubishi Motors ընկերությունը դադարեցրել է ավտոմեքենաների արտադրությունը Ռուսաստանի Կալուգայի գործարանում։ Այս մասին ուրբաթ հայտնել է Nikkei թերթը, գրում է ՏԱՍՍ-ը:
Համապատասխան որոշումն ընդունվել է՝ պահեստամասերի բացակայության և մատակարարման խաթարման պատճառով՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետ։ Բաղադրիչների մատակարարումը դադարեցվել է մարտին, և ընկերությունն աշխատել է առկա պաշարների հաշվին։