ՌԴ-ն ապացույցներ ունի, որ ԱՄՆ-ն շանտաժի է ենթարկել այլ երկրներին՝ Ռուսաստանին ՄԱԿ-ի ՄԻԽ-ից հեռացնելու համար
Ռուսաստանի Դաշնությունը ապացույցներ ունի, որ ԱՄՆ-ը շանտաժի է ենթարկել այլ երկրներին, որպեսզի կողմ քվեարկեն Ռուսաստանին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից հեռացնելուն։ Այս մասին ուրբաթ՝ ապրիլի 8-ին, հայտարարել է Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ՌԴ մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը։
«Այս որոշումը [ընդունվել է] պետությունների վրա անհավանական ճնշման արդյունքում, մենք գիտենք փաստերի մասին, թե ինչպես են ամերիկացի բանագնացներն աշխատել մայրաքաղաքներում, աշխատել Նյու Յորքում, աշխատել Ժնևում, որպեսզի համոզեն տատանվողներին աջակցել այս անօրինական որոշմանը, «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է Գատիլովը։
Նշենք, որ ապրիլի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել, որով կասեցվում է Ռուսաստանի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին։ Հեռարձակումն իրականացվել է կազմակերպության կայքում։
Նախաձեռնությանը սատարել է 93 երկիր, դեմ՝ 24, այդ թվում՝ Չինաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Սիրիան, Վիետնամը և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը։ Եվս 58-ը ձեռնպահ են մնացել։
«Կողմ» քվեարկողների թվում էին Սերբիան և Հունգարիան, իսկ ահա Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը չեն քվեարկել: