ՌԴ ՊՆ. Ուկրաինացի զինվորականները հարված են հասցրել Կրամատորսկի երկաթուղային կայարանին
Կրամատորսկի երկաթուղային կայարանին հարվածը հասցվել է ուկրաինացի զինվորականների կողմից քաղաքից 45 կմ հարավ-արեւմուտք գտնվող Դոբրոպոլիե բնակավայրի տարածքից, ուրբաթ լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Թարմացված տվյալների համաձայն՝ Կրամատորսկի երկաթուղային կայարանին հարվածը հասցվել է ուկրաինական զինված ուժերի հրթիռային ստորաբաժանման կողմից քաղաքից 45 կիլոմետր հարավ-արեւմուտք գտնվող Դոբրոպոլիե բնակավայրի տարածքից»,- հայտնել են գերատեսչությունում:
«Տոչկա-Ու» մարտավարական հրթիռները, որոնց բեկորները հայտնաբերվել են Կրամատորսկի երկաթուղային կայարանի մոտ, կիրառվում են միայն Ուկրաինայի զինված ուժերի կողմից։
«Կրամատորսկի երկաթուղային կայարանի վրա ենթադրյալ հրթիռային հարձակման համար Ռուսաստանին մեղադրելու նպատակով Կիեւի ռեժիմը սոցցանցերում տարածել է 2022 թվականի փետրվարին ռուս-բելառուսական «Դաշնակցային վճռականություն-2022» զորավարժություններին մասնակցած «Տոչկա-Ու» կայանների լուսանկարները։ «Ուշադրություն ենք հրավիրում, որ Կիեւի կողմից հրապարակված «Դաշնակցային վճռականություն-2022» զորավարժությունների բոլոր լուսանկարները պատկերված չեն ռուսական հրթիռային համակարգերը»,- ընդգծել են պաշտպանության նախարարությունում։
«Կրամատորսկի երկաթուղային կայարանում Կիեւի ռեժիմի հարվածի նպատակը քաղաքից բնակիչների զանգվածային արտագաղթի խափանումն էր, որպեսզի նրանց որպես կենդանի վահան օգտագործեն՝ Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի պաշտպանության համար, ինչպես Ուկրաինայի շատ այլ բնակավայրերում»։