Հայաստանում սրտամկանի սուր ինֆարկտից հիվանդանոցային մահացությունը հասել է եվրոպական երկրների ցուցանիշներին. մասնագետ
Հայաստանում սրտամկանի սուր ինֆարկտից հիվանդանոցային մահացությունը հասել է եվրոպական զարգացած երկրների ցուցանիշներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանը:
Նրա խոսքով, եվրոպական զարգացած երկրներում հիվանդանոցային մահացությունը սրտամկանի սուր ինֆարտկներից մոտ 4-6 տոկոս է:
Հայաստանում այդ ցուցանիշը մինչեւ 2015 թվականը հասնում էր 8-10 տոկոսի: Սակայն ծրագրի շնորհիվ այն նվազել է եւ հասել է եվրոպական երկրների ցուցանիշներին:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանում մեկնարկել է Սրտի անհետաձգելի վիրահատությունների (Stent for Life) ծրագիրը, որի շրջանակում ST էլեվացիայով սրտամկանի սուր ինֆարկտով պացիենտներին պետպատվերի շրջանակում ոչ դեղապատ ստենտ էր տեղադրվում:
2018-ից ծրագրի շրջանակում տեղադրվում են արդեն դեղապատ ստենտներ տեղադրել, իսկ 2019-ից ծրագրում ընդգրվեցին նաեւ առանց ST էլեվացիայի ինֆարկտի դեպքերը:
2015 թվականին ծրագրի շահառու էր դարձել 1500 պացիենտ, իսկ 2021-ին՝ 2200 պացիենտ: