Բրյուս Ուիլիսը հեռանում է կինոյից՝ հիվանդության պատճառով. Նրա մոտ աֆազիա է ախտորոշվել, ինչն էլ խոսքի հետ կապված խնդիրների է հանգեցնում
Մարտի 30-ին Դեմի Մուրը սոցիալական ցանցերում հայտնել է, որ իր նախկին ամուսինը՝ Բրյուս Ուիլիսը, ավարտում է կարիերան։
Արտիստի հարազատների հայտարարության մեջ նշվում է, որ նրա մոտ աֆազիա է ախտորոշվել, ինչն էլ խոսքի հետ կապված խնդիրների է հանգեցնում։
Հիվանդությունն ազդում է նաեւ կարդալու, գրելու, մյուսների խոսքը հասկանալու կարողության վրա։
Նրա կատարմամբ շատ են սիրվել <<Պինդ ընկույզ>>, <<Պինդ ընկույզ2>>, <<Պինդ ընկույզ3>>, «Լիալուսնի թագավորությունը», «12 կապիկներ», «Հինգերորդ տարրը» և այլն: