Ադրբեջանի և Իրանի սահմանին հերթական փոխհրաձգությունն է տեղի ունեցել, կա մեկ սպանված
Ադրբեջանի եւ Իրանի սահմանին ապրիլի 7-ին տեղի է ունեցել հերթական փոխհրաձգությունը։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով գլխավոր դատախազությանը եւ պետական սահմանապահ ծառայությանը, կրակն ուղղվել է սահմանը հատել փորձողների խմբին։ Սահմանախախտներից մեկը վնասազերծվել է, մյուսը՝ կալանավորվել, եւս մեկը, զինված դիմադրություն ցուցադրելով, փախել է դեպքի վայրից։ Վնասազերծված սահմանախախտի մոտ հայտնաբերվել եւ առգրավվել են Կալաշնիկովի ինքնաձիգ, ինչպես նաեւ ավելի քան 24 կիլոգրամ թմրանյութ (9 915 գրամ մարիխուանա, 10 650 գրամ հերոին, 85 գրամ ափիոն, 4 080 գրամ մետամֆետամին) եւ 300 դեղահաբ մետադոն՝ 40 հոգեմետ նյութերով։ Կալանավորված սահմանախախտը Իրանի քաղաքացի Փիրան Բեհզաթ Մուհամեդն է։ Իրանական կողմն արդեն տեղեկացված է կատարվածի մասին։