Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի պաշտպանության նախարարները կքննարկեն Ուկրաինայի հարցը
Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իտալիայի պաշտպանության նախարարները ուրբաթ կհանդիպեն Ստամբուլում՝ քննարկելու համար ուկրաինական ճգնաժամն ու ՆԱՏՕ-ի երեք անդամների միջեւ կապերն անվտանգության ոլորտում, տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը եւ Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գերինին Ստամբուլ կայցելեն իրենց թուրք պաշտոնակցի՝ Հուլուսի Աքարի հրավերով։
«Հանդիպման ժամանակ տեղի կունենա մտքերի փոխանակում պաշտպանության եւ երկրների միջեւ անվտանգության եւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ, կքննարկվեն նաեւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները»,- նշվել է հաղորդագրությունում։