Stent for Life ծրագրի շրջանակում 2021 թվականին Հայաստանում 2200 ստենտավորում է իրականացվել
Stent for Life ծրագրի շրջանակում 2021 թվականին 2200 ստենտավորում է իրականացվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախադրության բժշկական օգնության քաղաքականության վարչության hիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը:
Նրա խոսքով, Հայաստանում մահերի մոտ 85 տոկոսի պատճառը ոչ վարակիչ հիվանդություններն են, որոնց մեծամասնությունը, մոտ 65 տոկոսը, արյան շրջանառության համակարգի հետ են կապված: Փաստորեն, Հայաստանում ամեն երկրորդ մահը այդ հիվանդությունների հետեւանք է:
Այդ հիվանդությունների բեռը նվազեցնելու համար Հայաստանում 2015 թվականին մեկնարկել էր Սրտի անհետաձգելի վիրահատությունների (Stent for Life) ծրագիրը, որի շրջանակում ST էլեվացիայով սրտամկանի սուր ինֆարկտով պացիենտներին պետպատվերի շրջանակում ոչ դեղապատ ստենտ էր տեղադրվում:
2018-ին ծրագիրն ընդլայնվեց, եւ սկսեցին դեղապատ ստենտներ տեղադրել, իսկ 2019-ից ծրագրում ընդգրվեցին նաեւ առանց ST էլեվացիայի ինֆարկտի դեպքերը:
Մասնագետի խոսքով, 2015-ին ծրագիրն իրականացվում էր 10 բուժկենտրոններում, որոնցից երկուսը մարզային էին՝ Սյունիքում եւ Շիրակում: Այնուհետեւ ծրագրում ընդգրկվեց նաեւ Լոռու մարզը, ինչպես նաեւ եւս 3 ԲԿ-ներ՝ Երեւանում:
2015 թվականին, մասնագետի խոսքով, ծրագրի շահառու էր դարձել 1500 պացիենտ, իսկ 2021-ին՝ 2200 պացիենտ:
2022 թվականին ծրագրի համար պետբյուջեյով նախատեսված է շուտ 1 մլրդ 650 մլն դրամ: