Վաճառքի են հանել Ուիթնի Հյուսթոնի տունն ու ձայնագրման ստուդիան
Նյու Ջերսիում վաճառքի են հանել ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ուիթնի Հյուսթոնի նախկին տունը, որն օգտագործվում էր նաեւ որպես ձայնագրման ստուդիա, հայտնում է The New York Post-ը։
Բնակարանն Ուիթնիին է պատկանել 15 տարի, հենց այնտեղ է տեղի ունեցել նրա կյանքի մի կարեւոր իրադարձություն, մասնավորապես բարդ հարաբերությունները Բոբի Բրաունի հետ։ Բացի այդ՝ 2005թ․-ին այնտեղ է նկարահանվել «Being Bobby Brown» իրապատում-շոուն, որի գլխավոր հերոսները հենց Ուիթնին ու Բոբին էին։
Բնակարանն աստղի սեփականությունն է եղել միչեւ 2010թ․-ը, ինչից հետո նա որոշել է ազատվել դրանից։ Գործարքի արժեքը կազմել է 940 հազար դոլար, եւ այդ ժամանակվանից ի վեր առանձնատունն այլեւս երբեք չի վաճառվել։ Հիմա այն վաճառում են 1,6 միլիոն դոլարով։ «Սա յուրօրինակ հնարավորություն է ոչ միայն պատմության մաս դառնալ, այլեւ առանձանահուկ տան սեփականատեր լինել»,- կարծում է անշարժ գույքի գործակալ Լայան Դոբսոնը։