ԱՄՆ-ն խոստացել է 12000 ՀՏՀ, 1400 ԶՀ և «հարյուրավոր» ԱԹՍ-ներ փոխանցել Ուկրաինային
Ջո Բայդենի վարչակազմը հայտնել է, որ ԱՄՆ-ն խոստացել է ավելի քան 12.000 հակատանկային համակարգ, 1.400 զենիթային համակարգ եւ «հարյուրավոր» մահապարտ ԱԹՍ-ներ փոխանցել Ուկրաինային։
Թարմացված ցուցակը հայտվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հաստատել է եւս 100 միլիոն դոլարի սպառազինությունն Ուկրաինային, ինչի արդյունքում ճգնաժամի սկզբից ի վեր ԱՄՆ-ի ընդհանուր օգնությունն Ուկրաինային մոտ 1.7 միլիարդ դոլարի է հասել:
Ուկրաինային խոստացված զենքի ցանկում է.
ավելի քան 1400 Stinger զենիթային համակարգ,
ավելի քան 5000 Javelin հակատանկային համակարգ,
ավելի քան 7000 այլ հակատանկային համակարգ,
աարյուրավոր մարտավարական Switchblade դրոններ;
ավելի քան 50.000.000 փամփուշտ,
45000 զրահաբաճկոն եւ սաղավարտ,
լազերային ուղղորդմամբ հրթիռային համակարգեր,
Puma անօդաչու թռչող համակարգեր,
գիշերային տեսողության սարքեր, ջերմային պատկերման համակարգեր եւ օպտիկա
կոմերցիոն արբանյակային պատկերների ծառայություններ:
Դա չի նշանակում, որ նշված ամբողջ զենքն արդեն հասել է Ուկրաինա. ցուցակն իրենից թարմացված տեղեկատվություն է ներկայացնում այն մասին, թե ինչ է ԱՄՆ-ն ուղարկել անցյալում եւ խոստացել ուղարկել ապագայում: