ԱՄՆ-ն արգելափակող պատժամիջոցներ է սահմանել ռուսական ՄՆԿ եւ «ԱԼՐՈՍԱ» ընկերությունների դեմ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արգելափակող պատժամիջոցներ է սահմանել «Ուկրաինայում պատերազմի հետ կապ ուեցող ռուսական երկու պետական ընկերության նկատմամբ»։
Պատժամիջոցները տարածվում են նաեւ այդ ընկերություններից մեկի դուստր ձեռնարկությունների եւ խորհրդի անդամների վրա:
Գործողություններն ուղղված են Ռուսաստանի խոշորագույն նավաշինական ընկերությանը՝Միացյալ նավաշինական կորպորացիա (ՄՆԿ), ՄՆԿ-ի 28 դուստր ձեռնարկություններին եւ ՄՆԿ-ի տնօրենների խորհրդի ութ անդամներին, ինչպես նաեւ ադամանդի արդյունահանող ռուսական «ԱԼՐՈՍԱ» ընկերությանը:
«ՄՆԿ-ն Ռուսաստանի խոշորագույն պետական ձեռնարկություններից մեկն է, այն ռազմանավեր է նախագծել եւ կառուցել, որոնք գնդակոծում էին Ուկրաինայի քաղաքները», - ասվում է Բլինքենի հայտարարության մեջ:
«ԱԼՐՈՍԱ»-ն Ռուսաստանի կառավարության կողմից վերահսկվող ադամանդի արդյունահանման ընկերություն է, որի եկամուտներն օգնում են ֆինանսավորել պատերազմը, նշվում է հայտարարության մեջ: