Ավստրալիան 20 Bushmaster զրահափոխադրիչ կուղարկի Ուկրաինային
Ավստրալիան 20 Bushmaster զրահափոխադրիչ կուղարկի Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, փոխանցում է CNN-ը։
Ֆրանսիական Thales ընկերության ավստրալական մասնաճյուղի արտադրած զրահափոխադրիչները ներկված են ձիթապտղի կանաչ գույնով՝ Ուկրաինայի դրոշի պատկերով եւ «Միասնություն Ուկրաինայի հետ» գրությամբ։ Երկու Bushmaster-ները «շտապ օգնության տարբերակ» են՝ Կարմիր խաչի տարբերանշանով:
«Bushmaster-ը կառուցվել է Ավստրալիայում՝ պաշտպանված տեղաշարժի, պատերազմական գոտում զինվորների անվտանգ տեղափոխման համար, ասվում է Մորիսոնի գրասենյակի հայտարարության մեջ: «Bushmaster-ը շատ հարմար է Ուկրաինայի ԶՈւ զինվորականների եւ Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանն ականներից եւ ինքնաշեն պայթուցիկներից, հրետանային եւ հրաձգային զինատեսակների բեկորներից պաշտպանելու համար»: