Lego-ն եւ Epic Games-ը մետատիեզերք կկառուցեն երեխաների համար
Տեսախաղերի ամերիկյան մշակող Epic Games-ը եւ կոնստրուկտորների դանիական արտադրող Lego-ն հայտարարել են երկարաժամկետ համագործակցության մասին, որը ներառում է մետատիեզերքի ստեղծում բոլոր տարիքի երեխաների համար: Ենթադրվում է, որ այս խաղային փորձը պետք է բացահայտի երեխաների ստեղծագործական ներուժը:
Ընկերությունները ներկայացրել են երեք սկզբունք, որոնց հիման վրա կառուցվելու է մետատիեզերքը։ Նախ, դա երեխաների՝ անվտանգ եւ բարեկեցիկ միջավայրում խաղալու իրավունքի պաշտպանությունն է: Երկրորդ՝ երեխաների մասնավոր կյանքի գաղտնիությունը եւ պաշտպանությունը: Երրորդ՝ երեխաներին եւ մեծահասակներին տրամադրում է գործիքներ՝ իրենց փորձով մետատիեզերքում կառավարելու համար:
Ապրիլին Epic Games-ը Unreal Engine 5 խաղային շարժիչը հասանելի դարձրեց բոլոր մշակողների համար։ Ապագա նախագծերի շարքում, որոնք մշակվում են Unreal Engine 5-ում, կան Witcher, Tomb Raider, S.T.A.L.K.E.R. շարքերից խաղեր, գրում է «Կոմերսանտը»։