«Մեկնել է Երևան» և «փախել է Ռուսաստանից»․ սրանց միջև մեծ տարբերություն կա. Ստրիժենովան քննադատել է նրանց, ովքեր իր այցը Երևան անվանել են փախուստ Ռուսաստանից
Ռուս հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովան սուտ է անվանել հրապարակումներն այն մասին, որ Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել։ Հայաստան արտագաղթելու մասին լուրերը լրատվամիջոցներում հայտնվել էին, երբ հաղորդավարուհին պատմել էր Երեւան այցի մասին։ Հաղորդավարուհին իր տելեգրամյան ալիքում քննադատել է պարբերականներին, որոնք նմանատիպ հոդվածներ են հրապարակել։
« «Մեկնել է Երևան» և «փախել է Ռուսաստանից»․ սրանց միջև մեծ տարբերություն կա, և յուրաքանչյուրն, ով որոշել է սա սենսացիա սարքել, հիանալիորեն գիտի իր մանիպուլիացիայի մասին։ Ձեր կողմից այսպես մատուցված տեղեկությունը «նա Ռուսաստանի թշնամի է» և «հայրենիքի դավաճան» արձագանքի պատճառ է դարձել, ինչը հաստատվում է իմ տելեգրամյան ալիքում։ Դուք սպառնալիքի տակ եք դրել Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնում իմ աշխատանքը, ուր ես ներառված եմ Եսենինի «Կանայք» ներկայացման մեջ ապրիլի 7-ին, 8-ին, 27-ին, 28-ին, 29-ին, ինչպես նաեւ բանակի թատրոնում, ուր ես ներառված եմ ապրիլի 9-ին կայանալիք «Մեկ օրվա լեդի» ներկայացման պաստառում։
Դուք խախտում եք վստահությունն իմ հանդեպ որպես պատասխանատու աշխատակից, «Առաջին ալիքի» հաղորդավարուհի, որը 28 տարվա փորձ ունի, ուր ես աշխատանքի եմ ապրիլի 11-12-ը։ Եվ վերջինը․ ես Ռուսաստանի քաղաքացի եմ, այլ անձնագիր չունեմ»,- հայտարարել է հեռուստահաղորդավարուհին։
Հիշեցնենք, Ստրիժենովան Հայաստան կատարած այցի մասին պատմել էր ապրիլի 5-ին տելեգրամյան ալիքում։ Նա նշել էր, որ գտնվում է Երևանում և ուղևորության ընթացքում արված լուսանկարներ էր հրապարակել։