Կառավարության ծրագիր, ընտրություններ. ինչ սպասել ԱԺ նստաշրջանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 12-ին մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է 14 հիմնական եւ չորս լրացուցիչ հարցեր: Ընդ որում՝ օրակարգում մի քանի ընտրություններ են, եւ պատգամավորները երկարատեւ քննարկումներ կունենան:
Ըստ այդմ, Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեք անդամներ պետք է ընտրեն, քննարկեն Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդումը եւ քննարկեն նաեւ Կառավարության՝ նախորդ տարվա գործունեության արդյունքները:
Ազգային ժողով կայցելի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կառավարության անդամները եւ ներկայացնելով կատարողականը՝ կպատասխանեն նաեւ պատգամավորների հարցերին£ Ընդդիմադիր պատգամավորներին առաջարկում են քննարկել նաեւ հրատապ հարց, որն առնչվում է գնաճին, սակայն դեռ հայտնի չէ` ՔՊ-ական պատգամավորները կողմ կքվեարկեն այդ նախագծին, թե ոչ: Ընդդիմադիրներն առաջարկում են նաեւ ԱԺ հրավիրել պատկան մարմինների ներկայացուցիչներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: