Միգուցե պետք է համոզենք Ռուսաստանին հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի Արևմուտքը մեզ զենք և փող տա Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պայքարելու համար. Սերժ Թանկյանի շոկային գրառումը
System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել` նշելով. «Միգուցե պետք է համոզենք Ռուսաստանին հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի Արևմուտքը մեզ զենք և փող տա Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պայքարելու համար»:
Մեկ այլ գրառմամբ երաժիշտը նշել է, որ թեև գնահատում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Ադրբեջանի հետ էսկալացիայից խուսափելու կոչը, սակայն դա, իր կարծիքով, նման է նրան, որ Ուկրաինային խնդրեն խուսափել ՌԴ-ի հետ էսկալացիայից: