Աղբ և ջրի մակերեսին լողացող շշեր. ինչ է անելու քաղաքապետարանը Երևանյան լիճը մաքրելու համար (տեսանյութ)
Երևանյան լճի ախտոտվածությունը և դրա մաքրման աշխատանքները մայրաքաղաքի ցավոտ խնդիրներից մեկն է։
Երևանը գտնվում է կիսաանապատային տարածքում, խոնավության տոկոսը մայրաքաղաքում քիչ է, հետեւաբար՝ որպես էկոհամակարգ՝ լիճն ուղղակի անհրաժեշտ է քաղաքին։ Քաղաքային իշխանությունները ամեն տարի տարբեր ծրագրեր են փորձում իրականացնել լճի մաքրությունը ապահովելու համար, բայց մինչև այսօր այն կեղտով է պատված, բոլոր կողմերում աղբ է, ջրի մակերեսին էլ պլաստմասե շշեր են լողում:
Քաղաքապետարանը, սակայն օրեր առաջ հայտարարեց, որ տարեկան ծրագրով մեկնարկել են Երևանյան լճի մաքրման աշխատանքները: 2022թ. համար բյուջետային մասհանումները կկազմեն 60 մլն 430 հազար դրամ: Դրանով նախատեսվում է Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում և շուրջ 12500 խմ թափոնների հավաքում ու տեղափոխում:
Տեսանյութը՝ Armdaily.am-ի: