«Ցանկանում էինք, որ մեր առաջնեկը զինվոր լինի». Քառօրյայի հերոս Շուլի Հակոբյանը հայր է դարձել
Ապրիլյան պատերազմի հերոս Շուլի Հակոբյանն ապրիլի 7-ին հայր է դարձել։ Շուլին որդի է ունեցել, որին անվանակոչել է Արմեն՝ ի պատիվ հոր։
«Զգացողություններս աննկարագրելի են։ Չէինք սպասում, որ այսօր կծնվի երեխան, որովհետեւ նախատեսված էր երկու շաբաթից։ Այս օրը խորհրդանշական է Հայ առաքելական եկեղեցու համար, եւ քանի որ Մայրության եւ գեղեցկության օրն է, կնոջս եւ մայրիկիս համար անակնկալ ստացվեց»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է Շուլի Հակոբյանը։
Շուլին ամուսնացել է անցած տարի։ Շուլիի խոսքով՝ ինքը եւ կինը ցանկանում էին, որ իրենց առաջնեկը լինի տղա։ «Հատկապես ելնելով իրավիճակից՝ ցանկացել ենք տղա ունենալ, զինվոր ունենանք, եւ Աստված մեզ զինվոր պարգեւեց»,- նշեց Շուլին։
Քառօրյայի օրերին 20-ամյա ավագ սերժանտ Շուլի Հակոբյանը ոչնչացրել էր թշնամու երեք տանկ եւ արժանացել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։
Մանրամասները՝ տեսանյութում։