Եկատերինա Ստրիժենովան ամուսնու հետ Ծիծեռնակաբերդ է այցելել
Ինչպես արդեն նշել էինք, հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովան ու նրա ամուսինը՝ դերասան և պրոդյուսեր Ալեքսանդր Ստրիժենովը, Հայաստանում են։ Դերասանուհին այցի մանրամասները հայտնել է տելեգրամյան ալիքում։ Զույգն այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։
«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Մենք այցելել ենք հուշահամալիր, ուր փատաթղթեր, լուսանկար ու ականատեսների վկայություններ են պահվում։ Լուրջ տպավորություններ ունենք, որքան կարևոր է իմանալ սեփական պատմությունը»,- գրել է հեռուստահաղորդավարուհին։
Գրառումը և լուսանկարը՝ այս հղումով: