ՌԴ և Թուրքիայի ՊՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Այս տեղեկությունը հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։|
Կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Աքարն ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։