ՆԱՏՕ-ն կընդլայնի աջակցությունը Ուկրաինային, Վրաստանին և Բոսնիա և Հերցեգովինային. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի անդամ երկրները կընդլայնեն Ուկրաինային, Վրաստանին, Բոսնիա և Հերցեգովինային ցուցաբերվող աջակցությունը։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Դաշնակիցները հանգել են միասնական կարծիքի, որ անհրաժեշտ է օգնել դաշինքի գործընկեր երկրներին, այդ թվում՝ Վրաստանին և Բոսնիա-Հերցեգովինային՝ ամրապնդելու պաշտպանունակությունը: Պետք է համոզվենք, որ նրանք ունակ են պաշտպանելու իրենց»,- նշել է Ստոլտենբերգը: