Չեռնոգորիան արտաքսում է չորս ռուս դիվանագետների
Չեռնոգորիան արտաքսում է չորս ռուս դիվանագետների, հաղորդում է ազգային հեռուստատեսությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ն։
«Այս որոշման վերաբերյալ պաշտոնական գրությամբ մատնանշվում է մեր պետության տարածքը լքելու յոթնօրյա ժամկետ,այն այսօր փոխանցվել է Ռուսաստանի դեսպանին ՝Վլադիսլավ Մասլեննիկովին»,- հայտնել է հեռուստաալիքը։
Նախարարությունը վկայակոչել է «անվտանգության գերատեսչությունների գնահատականները Ռուսաստանի ներկայացուցիչների աշխատանքի վերաբերյալ» և դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի իններորդ հոդվածը։
Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է, որ ստացել է արտաքսման նոտան։