Էստոնիան գազ չի ներմուծի Ռուսաստանից
Էստոնիան կդադարեցնի ռուսական գազի ներմուծումը եւ դրա փոխարեն աշնանը Ֆինլանդիայի հետ միասին կվարձակալի հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) տերմինալ, ասել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը, տեղեկացրել է BNS տեղեկատվական գործակալությունը։
«Մենք պետք է որքան կարելի է արագ գազ չգնենք Պուտինի ռեժիմից, որը փողերն օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմի համար»,- ասել է նա Տալլինում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացրել է BNS-ը։
Կառավարությունը Ռուսաստանից գազի ներմուծման ամսաթիվ չի նշել։ Գործակալության տեղեկությամբ՝ աշնանը Էստոնիան ՀԲԳ-տերմինալ կվարձակալի։