Համակարգում ներկա պահին աշխատում է 69 կին դատախազ. Գլխավոր դատախազություն
Հայաստանի դատախազության համակարգում ներկա պահին աշխատում է 69 կին դատախազ:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ վերջին վեց տարվա ընթացքում դատախազի պաշտոն զբաղեցնող կանանց թիվը համակարգում գրեթե կրկնապատկվել է. եթե 2016թ. կանայք կազմում էին դատախազների 9 տոկոսը, ապա 2022թ.՝ 17.4 տոկոսը:
Նրանք անկեղծանում են՝ բարձր պատասխանատվությամբ են կրում դատախազի համազգեստը, փորձում իրենց կարևոր դերն ունենալ երկրում իրավակարգի պաշտպանության և օրինականության ապահովման գործում: