Լուիզա Ներսիսյանի, Բաբկեն Չոբանյանի, Սոս Ջանիբեկյանի, Ռաֆայել Երանոսյանի ու Արամ Կարախանյանի մասնակցությամբ՝ «Պոլլի» ֆիլմի թրեյլերն՝ արդեն համացանցում
Մայիսի 5-ից Երեւանում մեծ էկրաններ կբարձրանա ռեժիսոր Արտյոմ Հարությունյանի նոր գեղարվեստական ֆիլմը՝ «Պոլլի»-ն, որի թրեյլերն արդեն հասանելի է համացանցում:
NEWS.am STYLE-ն առաջինն է ներկայացրել ֆիլմի մանրամասները: «Պոլլի»-ն միանգամից մի քանի ժանրերի համաձուլում է՝ դրամա, դետեկտիվ, մանկական եւ արկածային: Արտյոմի խոսքով, որը նաեւ ֆիլմի պրոդյուսերն է, այն նկարահանելու անհրաժեշտությունը ծնվել է այնտեղ շոշափվող թեմաների կարեւորությունից, որոնք, հատկապես, խնդիր են Հայաատանում, եւ, նրա խոսքով, հրատապ լուծման կարիք ունեն:
Ֆիլմը 12-ամյա տղայի ու նրա հավատարիմ ընկերոջ՝ շան մասին է: Այնտեղ արծարծվում են նաեւ Հայաստանի բնության պահպանությանը, որսագողության խնդրին, ընտանեկան արժեքներին ու շոշափելի ընկերությանն առնչվող կարեւոր հաղորդագրություններ: