Ջասթին Բիբերը 3 միլիոն դոլար կծախսի իր թիմի և երկրպագուների հոգեթերապիայի համար
Փոփ երգիչ Ջասթին Բիբերը մոտ 3 միլիոն դոլար կծախսի երկրպագուների հոգեթերապիայի համար, հայտնում է Consequence-ը։ Նրանք կարող են օգնություն ստանալ BetterHelp հոգեկան առողջության աջակցման ծառայության միջոցով:
Բիբերն առաջարկում է նաեւ օգտվել մի սերվիսի ծառայություններից, որն օգնում է կապ հաստատել իր թիմի համար ճիշտ մասնագետի հետ։ Այն այժմ ներառում է մոտ 250 մարդ։ «Մի բան, որ ես սովորել եմ տարիների ընթացքում․ բոլորս անցնում ենք վերելքների եւ վայրէջքների միջով, երբեմն օգնության կարիք ենք ունենում», - ասել է նա:
Թիմի անդամները կարող են ակնկալել 18 ամսվա աշխատանք թերապեւտի հետ, իսկ երկրպագուները՝ մեկ անվճար ամիս: