ԱՄՆ-ն 100 կամիկաձե ԱԹՍ է ուղարկել Ուկրաինա
ԱՄՆ-ն 100 կամիկաձե անօդաչու թռչող սարք է ուղարկել Ուկրաինա: «Մենք բանակցություններ ենք վարում ուկրաինացիների հետ ԱԹՍ-ների հետագա օգտագործման վերաբերյալ, եւ, իհարկե, բաց կպահենք այդ տարբերակն ապագայում»,- ասել է Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին:
Փոքր շարժական կամիկաձե անօդաչուները մարտագլխիկներ են կրում եւ պայթում հարվածի ժամանակ: Ըստ ԱԹՍ-ներն արտադրող ընկերության՝ ամենափոքր մոդելը կարող է խոցել թիրախը մինչեւ վեց մղոն հեռավորության վրա:
Քիրբին նաեւ ասել է, որ ԱՄՆ-ն աշնանից Միացյալ Նահանգներում գտնվող փոքր թվով ուկրաինացի զինվորների սովորեցրել է աշխատել ԱԹՍ-ների հետ: