Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 19 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Հայաստանում ապրիլի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 19 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422629-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում կատարվել է 2683 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2991158 է:
Փաստացի այս պահին բուժվում է 2061 պացիենտ, ավելացել է 1-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 410270 անձ` վերջին մեկ օրում 18 անձ:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8619 է: