Ընդդիմադիր Փաշինյանն ասում էր՝ գնա, Դատախազության մոտ բողոքի, որ մարդ ուղարկեմ, գա նկարի քեզ. Հիմա ինձ հասցրել են ինքնասպանության (Տեսանյութ)
«27 տարի պայքարեցի Նիկոլ Փաշինյանի հետ, նրա հետևից գնացի, բայց այսօր խաբված եմ»,- կառավարության շենքի առջև բողոքի ակիցա իրականացող Գոհարիկ Չիֆլիկյանը դժգոհում էր, որ իշխանափոխությունից հետո հույսերը չեն ադրարաձել, ավելին՝ Փաշինյանի իշխանությունը իր խախտված իրավունքների վերականգնմանը հետամուտ չի եղել:
Իսկ իրավունքները դեռ 27 տարի առաջ են խախտվել: «Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը փաստաթուղթ է կեղծել ու Պարոնյան 1 հասցեում գտնվող 3 սենյականոց թիվ 65 բնակարան իրենով է արել»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց նա: