68-ամյա երաժիշտ Անդրեյ Մակարևիչը հայր է դարձել
Ռուս երաժիշտ Անդրեյ Մակարեւիչը չորրորդ անգամ հայր է դարձել։ Այս մասին ասված է «Մաշինա Վրեմենի» խմբի «Վկոնտակտե»-ի պաշտնոկան խմբում։
Երիտասարդ սիրելին՝ Էյնաթ Կլյայնը «Մաշինա Վրեմենի» խմբի 68-ամյա առաջնորդին որդի է պարգեւել, որին տվել են Էյթան անունը։ Զույգն ամուսանացած է 2019թ․-ի դեկտեմբերից։
«Ցուցանիշներն իդեալական են՝ 10-ը 10-ից, ակտիվ ու հետաքրքրասեր բնավորություն ունի, ախորժակը լավ է, ձայնը՝ բարձր, մնացածը պարզ կդառնա ժամանակի ընթացքում։ Մայրիկը՝ Էյնաթ Կլյայնը եւ հայրը՝ Անդրեյ Մակարեւիչը, հոգնած են, բայց գոհ»,- նշվում է հաղորդագրության մեջ։