Գերմանացի զբոսաշրջիկը Թուրքիայից կքայլի Հայաստան, ապա կշարունակի մինչև Չինաստան
Գերմանացի Ստեփան Մյուրիշը, հաղթահարելով 5800 կմ տարածք, հասել է Թուրքիայի Էրզրում քաղաք: Գերմանիայի քաղաքացին իր արշավը սկսել է 19 ամիս առաջ Մյունխեն քաղաքից: Մասնագիտությամբ էլեկտրական տեխնիկ գերմանացի զբոսաշրջիկը նշել է, որ մինչ այժմ ոտքով շրջել է Ավստրիայում, Սլովակիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Բուլղարիայում և հասել մինչև Թուրքիա, ինչպես նաև մտադիր է իր արշավը շարունակել է մինչև Չինաստան, որի ճանապարհը կանցնի Վրաստանի, Հայաստանի, Իրանի, Հնդկաստանի, Նեպալի տարածքով: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Գերմանացի զբոսաշրջիկը նշել է, որ ինքը չի օգտվում ճանապարահներից և քայլում է արոտավայրերով՝ օգտվելով կողմանցույցից: Թուրքական «OdaTv» կայքը հայտնում է, որ Ստեփան Մյուրիշը վաղուց երազել է քայլելով շրջագայել ողջ աշխարհը և ներկայումս ի կատար է ածում այն: