Կրեմլում չեն բացառել Արևմուտքի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի բացառվում արևմտյան երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հնարավորությունը, եթե նրանք շարունակեն արտաքսել ռուս դիվանագետներին։
«Եթե մեր դիվանագետներին արտաքսելու պրակտիկան շարունակվի, ապա այդպիսի պոտենցիալ ռիսկ կա, քանի որ ամեն օր մենք բախվում ենք նման թշնամական գործողությունների։ Դիվանագետներին արտաքսելը նշանակում է փակել նման հարաբերությունների հնարավորությունը»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։