Կիպրոսի կառավարությունը լոբբինգ կանի ԵՄ երկրների շրջանում, որպեսզի նրանք կրճատեն զենքի վաճառքը Թուրքիային
Կիպրոսի կառավարությունը լոբբինգ կանի ԵՄ երկրների շրջանում, որպեսզի նրանք կրճատեն զենքի վաճառքը Թուրքիային։ Այս հարցը քննարկվել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, հաղորդում է Cyprus Mail-ը։
Հանդիպումից հետո պատգամավոր Հարիս Գեորգիադիսը, ով հարցը քննարկման է դրել, խոսել է Միջերկրական ծովի արեւելյան հատվածում Անկարայի ագրեսիվ եւ ռեւիզիոնիստական քաղաքականության մասին, որը վտանգ է ներկայացնում ինչպես Կիպրոսի, այնպես էլ Հունաստանի համար:
«Թուրքիան դարձել է զենքի խոշոր արտահանող, ինչպես նաեւ կարող է ինքնուրույն զենք արտադրել»,- ասել է նա: «Սա մի երկիր է, որը խաթարում է կայունությունն ու անվտանգությունն ավելի լայն տարածաշրջանում, եւ առանց պատրանքների, մենք պետք է ԵՄ անդամ չհանդիսացող խորհրդարանների հետ մեր շփումների միջոցով դժվարացնենք Թուրքիային հեգեմոն տերություն դառնալը»,-նշել է նա։
Չնայած Թուրքիայի ներքին պաշտպանական արդյունաբերության ձեռք բերած հաջողություններին՝ երկիրը դեռեւս կախված է զենքի ներկրումից։ Այդ պատճառով, Գեորգիադեսի կարծիքով, Կիպրոսի խորհրդարանը պետք է դիվանագիտական նախաձեռնություններ ձեռնարկի, որոնք ուղղված կլինեն Թուրքիային այդ վաճառքը կանխելուն: