Ժիրինովսկու հոգեհանգստի արարողությունը կկատարի Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ուրբաթ առավոտյան Քրիստոս Փրկչի տաճարում: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Մոսկվայի պատրիարքարանի իրենց աղբյուրը:
«Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա ապրիլի 8-ի առավոտյան Քրիստոս Փրկչի տաճարում, այն կկատարի Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը»,- ասել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ 75-ամյա Ժիրինովսկին կորոնավիրուսի պատճառով փետրվարի 2-ին տեղափոխվել է հիվանդանոց: Քաղաքական գործիչը մինչև մարտի 11-ը եղել է արհեստական կոմայում, որն անհրաժեշտ էր հիվանդի օրգանիզմի ուժերը պահպանելու համար:
Քաղաքական գործչի մահվան լուրը հայտնել է ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: