«Մարիուպոլում շարժական դիակիզարաններ են գործում»․ Վադիմ Բոյչենկո
Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն այսօր ասել է, որ քաղաքում, որտեղ մարտեր են ընթանում, և որն արդեն գործնականում ավերվել է, սկսել են գործել ռուսական շարժական դիակիզարաններ։ Նրա խոսքով՝ Մարիուպոլում տասնյակ հազարավոր մարդիկ կարող էին զոհվել։ Իսկ դիակիզումը, «հանցագործությունների հետքերը կոծկելով», իրականացնում են չճանաչված ԴՆՌ-ի մարտիկները՝ ինքնահռչակ քաղաքապետ Կոնստանտին Իվաշչենկոյի ղեկավարությամբ։
Բոյչենկոն ասում է, որ հենց Ռուսաստանի տարհանման պլանի չհամաձայնեցնելու պատճառով նրանք ունեն բազմաթիվ քաղաքացիական զոհեր,մինչդեռ Թուրքիան խաղաղ բնակիչներին պլանավորում է դուրս բերել ծովով։Այս մասին տեղեկացնում է BBC-ի լրատվական կայքը։