Բեռլինը գաղտնի բանակցություններ է վարում Կիևի հետ անվտանգության հնարավոր երաշխիքների վերաբերյալ․ Օլաֆ Շոլց
Բեռլինը գաղտնի բանակցություններ է վարում Կիեւի հետ անվտանգության հնարավոր երաշխիքների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հաղորդում է Reuters-ը։
«Մենք բանակցություններ ենք վարում Ուկրաինայի հետ երաշխիքների շուրջ։ Այս բանակցությունները գաղտնի են»,- ասել է Շոլցը։
Գերմանիայի կանցլերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել անհապաղ դադարեցնել «ավերիչ պատերազմը» Ուկրաինայում՝ խոստանալով ամեն կերպ շարունակել աջակցել երկրին։
«Դուրս բերեք ձեր զորքերն Ուկրաինայից, եւ մինչ այդ մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ շարունակելու աջակցել Ուկրաինային»,- ասել է նա՝ երաշխավորելով, որ Գերմանիան եւ ՆԱՏՕ-ի մյուս անդամները ակտիվորեն չեն մասնակցի պատերազմին։