ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հնդկաստանը կթուլացնի իր կախվածությունը ռուսական ռազմական տեխնիկայից
ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հնդկաստանը ապագայում կկրճատի իր կախվածությունը ռուսական ռազմական տեխնիկայից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, փոխանցում է Hindustan Times-ը։
«Մենք շարունակում ենք աշխատել Հնդկաստանի հետ՝ համոզվելու համար, որ նրանք հասկանում են, որ իրենց ձեռնտու չէ շարունակել ներդրումները ռուսական տեխնոլոգիաներում», - ասել է Օսթինը Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովի անդամներին Կոնգրեսում պաշտպանական տարեկան բյուջեի վերաբերյալ լսումների ժամանակ: «Եւ մեր պահանջն այն է, որ նրանք կրճատեն սարքավորումների տեսակների թիվը»,- ասել է Օսթինը:
Նյու Դելին հստակ հասկացրել է, որ կշարունակի էժան ռուսական նավթ գնել։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարծում է, որ ռուսական էներգակիրների եւ այլ ապրանքների ներմուծման ավելացումը չի բխում Հնդկաստանի շահերից։